«Ամերիկայի ձայն». ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան պետք է անդամակցի դաշինքին՝ հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ հիշեցնելով, որ Ստոկհոլմն ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը:
«Բացարձակապես անհնար է, որ Շվեդիայի դեմ որևէ սպառնալիք կամ հարձակում լինի՝ առանց ՆԱՏՕ-ի արձագանքի»,- ընդգծել է նա։