«Ձեր նշած 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը»,- Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման հարց ուղղվեց:
«Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի»,-ասաց նա:
«Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ…Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին…
Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որեւէ կոնկրետ որոշում չկա,բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«…Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ…»
Նրա առաջ՝ սեղանի վրա փռված էր ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզը՝ քորոցների վրա ամրացված դրոշակիկներով, բայց դրոշակիկները ցած էին գցված և ճակատներն առաջ էին շարժվել։ Հանված դրոշակիկներն ընկած էին սեղանի տակ։
Գիշերը ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմն անճանաչելի դարձնելու չափ տակնուվրա էր արել այն կատուն, որին գրագիրները պահում էին գրասենյակում։ Կատուն կղկղել էր ավստրո-հունգարական ճակատի վրա, և ցանկանալով կոլոնձը թաղել, ցած էր գցել դրոշակիկները և կղկղանքով լղոզել բոլոր դիրքերը, ոռոգել ճակատներն ու նախակամրջային ամրությունները և ապականել բանակային կորպուսները։
Գնդապետ Շրեդերը շատ կարճատես էր։
Երթային գումարտակի սպաները հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես գնդապետ Շրեդերի մատը մոտենում է այդ կոլոնձներին։
— Բուգի ճանապարհը, պարոնա՛յք, անցնում է Սոկալի մոտով,— բարբառեց գնդապետը մարգարեի տեսքով և հիշողությամբ ցուցամատը շարժեց դեպի Կարպատները, ընդ որում խրվեց այն կոլոնձներից մեկի մեջ, որոնց միջոցով կատուն ջանացել էր ռազմական գործողությունների թատերաբեմն ավելի ռելյեֆ դարձնել։
— Այս ի՞նչ է, պարոնայք,— զարմացած դիմեց նա, երբ մատին ինչ-որ բան լղոզվեց:
— Ամենայն հավանականությամբ, կատվի կղկղանք, պարոն գնդապետ,— բոլորի փոխարեն շատ քաղաքավարի պատասխանեց կապիտան Սագները։
Գնդապետ Շրեդերը նետվեց հարևան գրասենյակը, որտեղից լսվեցին որոտալից նզովքներ և ահռելի սպառնալիքներ, թե նա ամբողջ գրասենյակին կստիպի կատվի թողած հետքերը լիզել։
Հարցաքննությունը կարճ տևեց։ Պարզվեց, որ երկու շաբաթ առաջ կատվին գրասենյակ է բերել կրտսեր գրագիր Ցվիբելֆիշը։ Գործը պարզելուց հետո Ցվիբելֆիշը հավաքեց իր ունեցած-չունեցածը, իսկ ավագ գրագիրը նրան տարավ հաուպտվախտ և նստեցրեց մինչև գնդապետի հետագա կարգադրությունները։
Խորհրդակցությունը փաստորեն դրանով էլ ավարտվեց։
Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»