Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը պնդում է, որ այդ գյուղերը վերադարձվեն, ուրեմն հետապնդում է ապակայունացման նպատակ. Լևոն Զուրաբյան. «Ա1+»

Հունիս 01,2023 22:55

«Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բանակցային շատ վատ տրամաբանություն կիրառեց, որը բացասական հետևանքներ ունեցավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

ՀԱԿ փոխնախագահը գտնում է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու դեպքում Հայաստանը պետք է պնդեր հարցի փաթեթային լուծումը։ Այսինքն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փոխարեն զիջումներ կորզեր Իլհամ Ալիևից։

Անդրադառնալով Արցախին՝ ասում է, հայկական կողմը տապալեց կարգավիճակի առկախման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկը։ «Չպնդեց ռուսական տարբերակը, չպայքարեց դրա համար։ Բայց նրանք չհասկացան, որ եթե դա չես պնդում, հակառակորդ կողմը ռուսներին ասում է՝ Հայաստանը չի պայքարում, դո՞ւք ինչու եք դա այդքան պնդում։ Փաշինյանի քաղաքականությունը վիժեցրեց Ղարաբաղի կարգավիճակի առկախման հնարավորությունը»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է անկլավներին՝ Լ․ Զուրաբյանը կարծում է, որ եթե Ադրբեջանը պնդում է, որ այդ գյուղերը վերադարձվեն, ուրեմն հետապնդում է ապակայունացման նպատակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եթե Ադրբջնը մի բան պնդում է ուրեմն նիկոլից է եկել առաջարկը: նիկոլը անում է առաջարկներ, Իլհամը ընկալում է դրանք որպես իր ցանկություններ ու պնդում է և նիկոլը ձեռքերը դես ու դեն փռելով ասում ` “Ալիևը ուզում է”: Այս է սխեման: Նույն սխեմայով պատրաստվեց Արցախի 44-օրյա հանձնման արարողությունը: Եվ ոչ մի դատ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930