Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչու հենց 1975թ քարտեզը». Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչը՝ Փաշինյանին

Հունիս 01,2023 22:45

Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  հարց ուղղվեց Փաշինյանին՝ ինչո՞ւ են որոշել  ՀՀ եւ Ադրբեջանի  սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցնել հենց 1975թ քարտեզները:

«Խնդիրը ոչ թե թվականն է, այլ այն, որ պետք է որեւէ քարտեզ վերցնել որպես հիմք: Մեծ հաշվով 1969, 1975 եւ մյուս թվականների քարտեզների մեջ Հայաստանի տարածության մասով մեծ տարբերություններ չկան: Հետաքրքիր մի դինամիկա ենք նկատել, որ Խորհրդային Միության հանրագիտարանը մի քանի անգամ հրատարակվել է, բայց որպես Հայաստանի Հանրապետության տարածք՝ ֆիքսված է 29 հազար 800 քառ. կիլոմետր: Տարբեր քարտեզների մեջ կա նյուանսների տարբերություն, տեղանքների տարբերություն, բայց ընդհանուր տարածքի մասով տարբերություններ չկան»,-ասաց Փաշինյանը:

Ապա հավելեց. «Խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ թվի մեջ խորհրդավորություն կա, այլ որ դելիմիտացիայի համար ինչ-որ մի բան պետք է վերցնել որպես հիմք: Խոսքը տվյալ դեպքում 1975թ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի հաստատած քարտեզների մասին է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930