Տավուշի մարզի Գոշ բնակավայրում` սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է գյուղամիջյան ճանապարհի տուֆապատումը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը: «Տասնամյակներ շարունակ այս ճանապարհը չի նորոգվել և սուբվենցիոն ծրագիրը բավականին սպասված էր: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 76 մլն դրամ, որի 60%-ը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40%-ը՝ համայնքի:
Վերանորոգվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1․343 կմ է։ Տվյալ հատվածում պատվածքն ասֆլատբետոնյա է և գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, որից հետո պետք է վերականգնվի ճանապարհային հողային պաստառը, այնուհետև կսկսվեն տուֆով սալարկման աշխատանքներ»,-հավելեց Սարգսյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Դիլիջանի համայնքապետարանի