Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների ատեստավորման կարգն ու հավելավճարի չափերը

Հունիս 01,2023 21:01

Հունիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Կառավարության 2002 թ․ դեկտեմբերի 19-ի համապատասխան որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը: Արդյունքում՝ ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Ատեստավորման շրջանակում կստուգվեն ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը: Ծառայողի ցանկությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար: Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքը դրական է կամ որն ունի 20 մլն և ավելի ՀՀ դրամի տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն: Ատեստավորումն կիրականացվի փուլերով՝ ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով, ստուգարք, մասնագիտական բաժնի թեստավորում` էլեկտրոնային եղանակով, իսկ ոստիկանությունում գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ նաև հարցազրույց: Թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվելու են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար»: Մասնավորապես՝ «գերազանց» կգնահատվի 45-50 հարցերի ճիշտ պատասխանի դեպքում:

Գործադիրը սահմանել է նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ Ոստիկանության պետի տեղակալների պարագայում առաջարկվում է «գերազանց» գնահատականի դեպքում սահմանել հավելավճար 200.000 դրամի չափով, «լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսը, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսը։

Սահմանվել է նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930