Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում` Քաղաքատեղի Արտաշատ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

Հունիս 01,2023 20:07

Հունիսի 1-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է որոշում` ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին:

Որոշումը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջացնելու, պատմական մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերի ուսումնասիրությունն ու պահպանությունն ապահովելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, հուշարձանների առկայությունը հստակեցնելու, հայտնաբերվելիք և օտարված հողամասի սահմաններում գտնվող հուշարձանապատկան 10-րդ բլուրի վրա պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման, հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման, պատմամշակութային արգելոց ստեղծելու, ինչպես նաև հուշարձանի հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ 6,0 հեկտար հողի կատեգորիայի վերականգնման անհրաժեշտությամբ:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930