Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռելածնության դեպքերը նվազել են՝ 13,5 պրոմիլից հասնելով 11,8-ի. Անահիտ Ավանեսյան

Հունիս 01,2023 19:11

«Եթե երեխան ունի հոսպիտալացման ցուցումներ, նա պետք է հոսպիտալացվի: Մենք ունենք նաեւ էմերջենսի ծառայություն, երբ շտապ, անհետաձգելի դեպքերում կարող են երեխային օգնություն ցույց տալ, որոշակի նշանակումներ անել եւ ուղարկել տուն: Բայց ամեն ջերմություն ունենալու դեպքում չէ, որ պետք է երեխան հոսպիտալացվի»,-ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:

Հարցին՝ կա՞ գնահատական, թե շտապօգնության ծառայության վրա ինչ ծանրաբեռնվածություն է դրվել իր՝ համապատասխան հրամանի պատճառով, Ավանեսյանն այսպես արձագանքեց. «Իմ հրամանը վերաբերվում է նրան, որ հիվանդանոցը պետք է հոսպիտալացնի այն դեպքերում, երբ կա դրա ցուցումը՝ երեխային շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացնելու: Եվ  դա բեռ ավելացնում է, թե պակասեցնում է,  արդեն կարեւոր չէ»:

Ի թիվս այլնի, նա նաեւ նշեց, որ  2022թ. գրանցվել է 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում, մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը 2022 թ. կազմել է 6,7 պրոմիլ, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաներինը՝ 7,5։ Ըստ նախարարի, 2021 թ. համեմատությամբ մեռելածնության դեպքերը նվազել են 13,5 պրոմիլից հասնելով մինչեւ 11,8-ի: Տարվա ընթացքում էլ գրանցվել է մայրական մահացության 8 դեպք։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930