Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի գործով դատաքննությունը ամբաստանյալների հարցաքննության փուլում է

Հունիս 01,2023 18:05

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Դատարանը Տարոն Ավետիսյանի նախաքննական ցուցմունքներով ավարտեց գործով անցնող ամբաստանյալների նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլը եւ անցավ հակասությունների վերաբերյալ Տարոն Ավետիսյանի հարցաքննությանը:

Ամբաստանյալը, իր պաշտպանի նախապես կազմված հարցերի պատասխաններն ընթերցելուց հետո, ինչը օրենքով չի արգելվում, այնուհետեւ օգտվելով իր դատավարական կարգավիճակից՝ հրաժարվեց պատասխանել մյուս պաշտպանների եւ մեղադրող կողմի հարցերին, սակայն պատասխանեց դատավորի հարցերին:

Դատավոր Բալայանը հաջորդ ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի հարցաքննությունը հետաձգեց հաջորդ դատական նիստ, որը կկայանա հունիսի 12-ին ժամը 10:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930