Ի կատարումն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության տարեկան ամփոփման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարության՝ 2023 թվականի մայիսի 31-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը և վարչական շրջանների դատախազության երկու դատախազներ չհայտարարված այց են կատարել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Այցի շրջանակներում դատախազներն ուսումնասիրել են հաստատության խնամքին գտնվող երեխաների կեցության պայմանները, մասնավորապես՝ երեխաների քնի, ուսման, ժամանցի և հատկապես սննդի համար նախատեսված սենյակները, ուսումնական և ժամանցի անցկացման ծրագրերը: Դատախազները նաև առանձնազրույց են ունեցել տնօրինության, մանկավարժական կազմի և կենտրոնի սաների հետ:
Հիշեցնենք, որ ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ և այլ նման հաստատություններ դատախազների չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ