Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննիչն ապացույցներ է կեղծել ու կաշառք ստացել. գործն ուղարկվել է դատարան

Հունիս 01,2023 14:41
yuracum

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաև նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից և Ի.Գ.-ից ստացել է խոշոր չափերի՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև իր վարույթում քննվող տարբեր քրեական վարույթներով կեղծել է ապացույցներ:

2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ա.Լ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված  Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) և 349-րդ հոդվածի 2-րդ մասով (ապացույցները կեղծելը) (3 դրվագ):

2023 թվականի մայիսի 29-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930