Մի փոքրիկ տղա, որը ներկայացավ «Հայկական ժամանակին կատուն ճոն էր» օրաթերթի լրագրող, «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ դուք ավելի շատ Մասի՞սն եք սիրում, թե՞ Արագածը:
«Դա նույնն է, ոնց որ հարցնեք՝ հայրիկի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ մայրիկին: Չեք սիրում չէ՞ նման հարցեր, որոնք պատասխաններ չունեն, ես էլ չեմ սիրում…»,-ասաց Մանե Թանդիլյանը:
«Առավոտ շուտ» օրաթերթից Արմանը հետաքրքրվեց՝ եթե, ինչպես ասում են՝ թոշակը բարձրացել է, ինչու է իր տատիկը կրկին նույն հազար դրամն իրեն տալիս, արդյոք դա արդա՞ր է: «Արդար չէ, տատիկը չպետք է քեզ հազար դրամ տա, ավելին՝ ընդհանրապես պետք է փող չտա: Արդար կլինի, որ դու լավ սովորես եւ տատիկի տված հազար դրամից կախվածություն չունենաս, իսկ եթե ավելի լավ սովորես, կդառնաս այն մարդը, որը կբարձրացնի բոլոր տատիկների թոշակները»,-պատասխանեց Մանե Թանդիլյանը
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առիթով՝ «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահը օրվա խորհրդով պայմանավորված՝ պատասխանել է երեխաներին հուզող հարցերին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ