Հունիսի 1-ի առիթով «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին: Մի փոքրիկ տղայի հետաքրքրում էր, թե «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահը ինչ սպորտաձեւեր է պարապել:
«Ես համարյա բոլոր սպորտաձեւերի գնացել եմ, գնացել եմ անգամ գիմնաստիկայի, բայց պրոֆեսիոնալ պարապել եմ բասկետբոլ եւ կարատե, այսինքն` արևելյան մարտարվեստ: Ուշուով եմ զբաղվել, նույնիսկ դան ունեմ ուշուից, կարծում եմ՝ արեւելյան մարտարվեստը ամրապնդում է թե մարմինը, թե հոգին: Կարծում եմ՝ մեր դպրոցներում պետք է արեւելյան մարտարվեստ դասավանդվի»,- ասաց Մանե Թանդիլյանը:
«Երբ ես տանը կռվում եմ քույրիկիս հետ, մայրիկս ասում է՝ մի կռվիր, երբ պատգամավորներն են կռվում, այնտեղ մայրիկ կա՞, որ ասի»,- նրան հարց ուղղեց փոքրիկ Մարիան: «Չգիտեմ այնտեղ մայրիկ կա, թե ոչ, բայց միասին քննարկելու էթիկա եւ կուլտուրա այնտեղ չկա հաստատ: Դուք դա տեսնելով կմտածեք, որ երբ մեծանաք ու դառնաք պատգամավորներ, կհիշեք, որ ձեզ նման փոքրիկներ են նայում ԱԺ նիստերը, եւ կպահեք ձեզ այնպես, որ հետո չամաչեք երեխաներին նայելուց»,-պատասխանեց Մանե Թանդիլյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ