Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի 3 աշխատակիցների վարձատրությունը՝ 14,8 մլն, տարածքի վարձակալությունն էլ՝ 15,8 մլն

Հունիս 01,2023 13:38

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» նախագծին, որով սահմանվում է գրասենյակի աշխատակիցների քանակն ու վարձատրությունը, ինչպես նաեւ գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագիծը չզեկուցվող էր, նիստը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետը Մոլդովայում է։

Պաշտոնաթող վարչապետի գրասենյակն ունենալու է երեք աշխատակից, որոնց տարեկան աշխատավարձի, ըստ նախագծի՝ մոտավոր հաշվարկը կազմում է 14,8 մլն դրամ։ Յուրաքանչյուր աշխատակցի ամսական աշխատավարձը կազմելու է 507 հազար 520 դրամ, 407 հազար 680 դրամ, 274 հազար 560 դրամ։

Նախագծում նշված է, որ գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը 2 մլն դրամ է, ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ: Այսինքն, գրասենյակի տարածքի վարձակալության համար տրամադրվող տարեկան ընդհանուր գումարը կազմելու է 15,8։

«Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել»,-գրված է նախագծում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930