Ադրբեջանը շարունակում է ժամանակակից սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերումը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Հասանովը նշել է, որ մոտ 650 մլրդ դոլար է հատկացվել երկրի պաշտպանունակության բարձրացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը, ինչը հնարավորություն կտա բանակի բարեփոխումների շրջանակում ձեռքբերել նոր սպառազինություն և ռազմատեխնիկա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ