«Որ դուք փոքր էիք, հեռախոս չկար, ի՞նչ խաղեր էիք խաղում»,- մի փոքրիկ նման հարց ուղղեց «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին:
«Երբ փոքր էի, հեռախոս չկար, մեր խաղերն ավելի շատ բակային խաղեր էին: Ես չգիտեմ՝ դուք խաղում եք, թե ոչ հիմա, բայց մենք խաղում էինք հալամոլա, ռեզին էինք խաղում, հիսուն էինք խաղում, գործագործ… Ես շատ սիրում էի բակային խաղերը եւ իմ ծնվողներն ինձ բակում չէին գտնում»,-ասաց Մանե Թանդիլյանը:
«Ես առավոտից երեկո բակում էի անցկացնում, հուսով եմ՝ դուք էլ եք իջնում բակ եւ ընկերներով տարբեր խաղեր եք հնարում: Մենք էլ էինք հաճախ խաղեր հնարում: Կարծում եմ՝ այս խաղերի մասին, որ պատմեցի, երեխաները պետք է անպայման իմանան: Պետք է գրենք, որ երեխաներն իմանան ու հետո իրենց բակերում խաղան »,-հավելեց «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ