«Հետք». Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հրապարակման հիման վրա, որում անդրադարձել էինք նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաների եւ նրանց հարազատների կողմից Դուբայում ձեռք բերված, սակայն չհայտարարագրված անշարժ գույքին:
Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր՝ նախկին պատգամավոր (մինչ այդ էլ եղել է քաղաքաշինության փոխնախարար, ապա՝ Քաղշինպետկոմի նախագահի տեղակալ) Հակոբ Բեգլարյանի, ինչպես նաեւ նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի ու Հրանտ Դավթյանի մասին է: Ալեքսանյանի ու Դավթյանի չհայտարարագրված արաբական գույքի համասեփականատեր են նրանց կանայք: Անդրադարձել էինք նաեւ Հ. Դավթյանի եղբոր ձեռք բերած բնակարանին, չնայած վերջինս պաշտոնյա չի եղել:
Հարցն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում 2017 թ. հուլիսից: Վերը նշվածներից միայն Գագիկ Բեգլարյանն է, որ վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2017-ի փետրվարին, մյուսները շարունակել են հայտարարագրեր լրացնել 2017-ի հուլիսից հետո, երբ Քրեական օրենսգրքով (խոսքը նախկին օրենսգրքի մասին է) նախատեսվել է, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:
Այդուհանդերձ, Գագիկ Բեգլարյանն անցնում է մի քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն:
Կարդացեք նաև
Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: