Լրահոս
Օրվա լրահոսը

Վանկուվերի հայկական համայնքը դատապարտում է Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու ցանկացած փորձ

Հունիս 01,2023 12:35

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ստացել է Վանկուվերի հայ համայնքի հայտարարության տեքստը։ Չափազանց կարևորում ենք հայկական աշխարհում սկիզբ առնող համախմբման գործընթացը՝ Արցախի շուրջ։ Շրջափակման մեջ գտնվող և բռնի հպատակեցման սպառնալիքի պայմաններում մենք՝ աշխարհի հայերս, պարտավոր ենք առաջ բերել հակառակ գաղափարներ, որոնք միտված կլինեն պահպանելու անվտանգ հայկական Արցախի խաղաղ գոյությունը։

Ահռելի ծավալի աշխատանք կա առջևում, որը մենք բոլոր կարող ուժերով պետք է անպայմանորեն անենք։

Վանկուվերի (Կանադա) հայ համայնքի հայտարարությունը. Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում    

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ﬔջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ﬕջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվրդով հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ. կմ տարածքով, որն ըստ նրա և իր ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, ներառում է Ղարաբաղը: Ավելին, Փաշինյանը բաց տեքստով խոսում է ՀՀ տարածքում գտնվող հայկական գյուղերի ադրբեջանապատկան լինելու մասին և պատրաստակամություն հայտնում զիջել այս կարևոր ռազմավարական սահմանային բնակավայրերը թշնամուն: Սա ոչ այլ ինչ է, քան՝ վտանգել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի շրջափակման ﬔջ` անդառնալի հետևանքներով հայության համար և իսպառ կզրկի ﬔզ` հայերիս, ﬔր պատմական հայրենիքում ապահով ապրելու հնարավորությունից:

Արցախի օտարումը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի և Սահմանադրության հիﬓարար դրույթներին: Մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովը (ԱԺ) արցախահայության անունից իր զայրույթը հայտնեց ՀՀ վարչապետի անընդունելի հայտարարությունների նկատմամբ և վերահաստատեց արցախահայության անդրդվելի կամքը՝ ապրելու իր պապերի հողում, պաշտպանելու իր սուրբ հայրենիքը: Հայտարարության ﬔջ մասնավորապես ասված է. «Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրուﬓերն Արցախի մասին, առանձնապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիﬓադրույթը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ﬕջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»:

Վանկուվերի հայկական համայնքը նույնպես խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու ցանկացած փորձ: Մասնավորապես, Հայաստանի ներկայիս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից ակնկալում ենք անհապաղ դադարեցնել Արցախի, Հայաստանի և համայն հայության գոյությունը վտանգող ազգադավ գործողությունները: Ակնհայտորեն նրա կառավարությունը անկարող է գտնել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծուﬓեր. նա տապալել է բանակցությունները և ﬔր երկու հայկական պետությունները տանում է կործանարար ուղիով:

Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք՝ կայացնելու ﬕանձնյա որոշուﬓեր ﬔր հայրենիքի համար այս ճակատագրական պահին, քանզի աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին:

Նիկոլ Փաշինյանը և ցանկացած ﬔկ այլ իշխանավոր, որը կհամարձակվի քայլեր ձեռնարկել ընդդեմ ազատ Արցախի պետք է հասկանա, որ

պատասխանատվությունից խուսափելն այլևս անկարելի է լինելու. պետք է հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից:

Վանկուվերի հայ համայնքը կոչ է անում համայն աշխարհի հայկական համայնքներին ﬕանալ այս հայտարարությանը և հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարի հայադավ խոսքերի և գործողությունների վերաբերյալ: Արցախը երբեք չի’ եղել և չի’ կարող լինել  Ադրբեջանի հպատակության տակ:

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930