«Հրապարակ». Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ նախագահի։ Պարգեւ Օհանյանը պահանջում է անվավեր կամ առոչինչ ճանաչել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի (ներկայում՝ ԲԴԽ) 12.10.2007թ․ որոշումը, իսկ իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի 15.10.2007թ․ ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: Մայիսի 11-ին հայցը մուտքագրվել է Վարչական դատարան եւ մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին: Ինչո՞ւ է 16 տարի անց նախկին դատավորը որոշել վերակենդանացնել այս մոռացված գործը, ի՞նչ սպասելիքներ ունի նա այսօրվա դատաիրավական համակարգից։ Մենք մի քանի հարց ենք ուղղել Պարգեւ Օհանյանին:
– Պարոն Օհանյան, 16 տարի անց ինչո՞ւ որոշեցիք դատարան դիմել:
– Ի սկզբանե նախագահի հրամանագիրն անօրինական է, մասնավորապես, չէր բխում ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածից, մենք` դատավորներս, դատարան դիմելու իրավունք չունեինք, որովհետեւ, Արդարադատության խորհրդի նախկին որոշմամբ, դատավորները վճիռ բողոքարկելու իրավունք չունեին, սակայն այսօր փոխվել է դա:
– Որոշ իրավաբանների պնդմամբ` դատաիրավական համակարգն այսօր, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: Մենք էլ ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր դատավորների զրկում լիազորություններից, տարբեր անհասկանալի պատճառներով: Վստահո՞ւմ եք օրվա դատաիրավական համակարգին, եթե դիմել եք արդարություն գտնելու հույսով:
Կարդացեք նաև
– Ընդհանրապես, մեծ հաշվով, այս հարցը տխուր հարց է: Այո, բայց միշտ էլ այդպես է եղել, մշտապես մի բան այդ համակարգում այնպես չի եղել: Արդարադատության համակարգը մշտապես, եթե չասենք՝ կախվածություն, ապա կաշկանդվածություն ունեցել է օրվա իշխանությունից: Իբրեւ թե դատաիրավական համակարգի ներկայացուցիչներն էլ են իշխանություն, սակայն ո՞վ չգիտի, որ միշտ էլ գործադիրից են ավելի շատ կախված եղել: Ցավոք սրտի, այդ կախվածությունից ազատվելու ձեւը ցույց չեն տալիս: Իշխանություններն ինչ-որ մի շրջանում խոսեցին տարբեր բարեփոխումներից, սակայն հետո ոչինչ էլ չարեցին: Ոչինչ չփոխվեց: Թե ինչու` շատ երկար խոսելու բան է, առավել շատ այստեղ գիտական հարցեր կան, քան քաղաքական: Ես որոշեցի դիմել վերոնշյալ գործով, որպեսզի հետո չասեն` ինչո՞ւ չդիմեցիք:
Հայկ ԳևՈՐԳՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: