Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական գործի՞ք, թե՞ իրական աճ. JAMnews

Հունիս 01,2023 11:38

JAMnews. «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով 2022 թվականի ցուցանիշները։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյան ասում է՝ ուղղակի ներդրումների մասին հրապարակվածն ընդամենը մակրո թվեր են, մանիպուլյացիաներ, որոնց մասնագետները լուրջ չեն վերաբերվում: Խոսելով առևտրային ներկայացուցիչների հնարավոր նշանակման մասին՝ նկատել է՝ դեսպանատներում էլ նման պաշտոններ զբաղեցնող անձինք եղել են և կան, նոր բան չէ։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է՝ հրապարակված թվերով ոչ մեկին չեն զարմացնի․ լուրջ մարդկանց համար «զավեշտալի օրակարգ» է։ Նրա փոխանցմամբ՝ թեև դոլարն արժեզրկվել է, դրամն արժևորվել, գնաճն «աննախադեպ թռիչք» արձանագրել, բայց չի երևում, թե «այդ 1 մլդ-ը քանի աշխատատեղ է ավելացրել և որ ոլորտներում»։

«Այո՛, կարող է հանքարդյունաբերության մեջ, կազինոներում, օֆշորային գոտիներից եկած փողերը, կամ ռուսական կապիտալը, որը «փախել» է ՌԴ-ից դասալիքների գրպաններով, բազմաթիվ ուղիներով, գումար եկել է Հայաստան: Բայց կրկնում եմ՝ էդ ո՞ր բարձր տեխնոլոգիական սեկտորներն են ուժեղացել, ավելացել և ամենակարևորը՝ ստեղծել ավելացված արժեք ու բարձրացրել բարեկեցությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է նա։

Տնտեսագետի գնահատմամբ՝ այս տվյալներն ընդամենը քարոզչական գործիքներ են։

Ասում է՝ կառավարությանը թվում է, թե որքան մեծ ու ուռճացված լինեն թվերը, այնքան արագ մարդիկ կմոռանան՝ ինչ է կատարվում սահմաններին, ինչ է կատարվում Արցախում, ինչպիսի սողացող ցեղասպանություն է իրականացվում և այլն․

«Թող իրենք հատ-հատ ներկայացնեն, թե որ ոլորտում ինչպիսի բարձր եկամտաբեր աշխատատեղեր ստեղծվեցին, ովքեր էին այդ ներդրումները ստացող կամ կատարող սուբյեկտները և ինչպիսի հետագիծ են ստեղծել դրանք»:

Մարգարյանի խոսքով՝ կան ներդրումներ, որոնք վտանգներ կարող են ստեղծել երկրի համար։ Օրինակ է բերում հանքարդյունաբերության ոլորտն ու դրա էկոլոգիական հետևանքները։ «Ոչ դրական» ներդրումների շարքին է դասում նաև խաղաբիզնեսում արվողը։ Կարծում է՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար կարիք կա ներդրումներ կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։ Մյուս կողմից նկատում է՝ հայտարարված ներդրումների պարագայում երկրի պետական պարտքն ուղղակի անտրամաբանական է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930