Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարայում զգուշավոր լավատեսությամբ են խոսում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին. JAMnews

Հունիս 01,2023 11:01

JAMnews. Մարգարայում զգուշավոր լավատեսությամբ են խոսում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին: Ասում են՝ ինչքան դրական բան կա սահմանի բացման մեջ, այնքան էլ՝ բացասական:

Մեծամասնությունը մտահոգ էր և հրաժարվում էր խոսել հոդվածի հեղինակի հետ։

«Թուրքերի հետ խնդիր չենք ունեցել, բայց որ սահմանը բացվեց, ի՞նչ իմանանք, ինչ կլինի»

Սահմանի բացման դրական կողմը համարում են հենց այն, որ «փոխադարձ առևտրաշրջանառություն կսկսվի» ու գումար կաշխատեն:

«Կգնանք-կգանք, շատ բաներ ավելի էժան կլինի, համ մենք կօգտվենք համ էլ մեր ժողովուրդը: Օրեցօր ամեն ինչը թանկանում է: Լոլիկն աճեցնելու համար ավելի շատ փող ենք ծախսում թունաքիմիկատների ու մնացած ամեն ինչի վրա, քան դրա վաճառքից եկամուտ ենք ունենում»,- պատմում է տիկին Սեդան:

Մարգարայի բնակիչների մտահոգությունները

Բոլորից շատ անհանգստացած են մայրերը։ Ասում են՝ դպրոցը շատ մոտ է սահմանին, երեխաների համար ապահով չեն զգա, երբ սահմանը բացվի, իմանան, որ գյուղ կարող են թուրքեր էլ գալ:

«Հիմա դռները բաց քնում ենք, հետո դուռը կողպած պիտի պահենք, հա վախենանք, լարված լինենք, որ մի բան չլինի, երեխեքը մի տեղ մենակ չմնան… Ո՞նց հանգիստ ապրես էդ պայմաններում»,- ասում է Հասմիկ Սամսոնյանը:

Նրա ընտանիքի հողակտորը սահմանից մի քանի մետր է հեռու, ամեն օր հողը մշակում են, ջրում ու այսքան ժամանակ, խոստովանում է՝ թուրքի չեն տեսել:

«Մենք Հայոց ցեղասպանությունը չենք մոռացել, հիմա էլ տեսնում եք, թե Ղարաբաղում ինչ են անում, խեղճ մարդկանց ուզում են կոտորեն, մի նոր ցեղասպանություն են ուզում անեն: Բա ո՞նց բացենք սահմանը, գան հիմա էլ մեզի կոտորե՞ն։ Երկու կոպեկ աշխատելու համա՞ր… Չէ, հնարավոր չի»,- ասում է գյուղացիներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել:

Կբացվի՞ արդյոք սահմանը բանակցային գործընթացի արդյունքում, դեռ հստակ չէ: Մարդիկ ասում են, իրենց նաև հայտնի չէ՝ փոխադարձ ինչ համաձայնություններ ու տարաձայնություններ կան կողմերի միջև: Այնպես որ, ինչպես ասում են գյուղացիները, մնում է սպասել իշխանությունների որոշմանը՝ հույս ունենալով, թե ամեն բան լավ կլինի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930