Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, հիմա՝ փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ. «Ժողովուրդ»

Հունիս 01,2023 10:44

Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։
Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։

Եվ հիմա էլ նա գլուխ է գովում, թե Արցախի հարցում ժողովրդավարությունն է բացել մեր աչքերը, մինչդեռ իրականում նախկինում Իլհամ Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, իսկ հիմա 5 ամսից ավելի փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930