Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասում են՝ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է. Արմեն Պողոսյան. «Փաստ»

Հունիս 01,2023 10:34

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական աճի հրապարակված թիվը հեքիաթ է համարում: «Ո՞վ չգիտի, որ այդ 12,6 տոկոս աճի մեջ մեր ներդրումը, մեր արժանիքը չկա, այն մեզանից անկախ պատճառներով է եղել: Գնաճի մասով թվերը ևս վստահություն չեն ներշնչում, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքային խմբերում ունենք տվյալներ, երբ գնաճը բավականին մեծ չափերի է հասնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հարց՝ քաղաքացին տարվա կտրվածքով որքա՞ն հաճախ է տեխնիկա գնում, օրինակ՝ մի քանի տարին մեկ, մինչդեռ սնունդը պարտադիր է գնման ամեն օր: «Հիմա մեզ մոտ խաբեության մի նուրբ տեսակ է առաջացել, երբ հրապարակվում են թվեր, որոնք չեն արտահայտում իրականությունը:

Ժողովրդի բարեկեցության կամ ապրանքների մատչելիության ցուցանիշներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեր բնակչության 10 տոկոսն առավել ապահովված է, մինչդեռ մարդկանց՝ բավականին մեծ տոկոս կազմող խմբի մոտ սննդի բաղադրությունը հիմնականում հաց և մակարոն է, միսը և բանջարեղենը համեմատաբար պակաս է: Մեր բնակչության 40 տոկոսը կամ աղքատության շեմին մոտ է, կամ այդ շեմից ներքև է: Իշխող ուժը հպարտանում է միայն թվերով, բայց տիրող իրավիճակին խորքային գնահատական չի տալիս: Ասում են, որ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է, այդպիսի թռիչք չի լինում մեր տնտեսության մեջ: Հնարավոր է, որ սա տնտեսական օրինաչափություններից անկախ մի երևույթ է, որտեղ մի թիվն աճել է, մյուսը՝ նվազել»,-եզրափակում է Պողոսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930