Լրահոս
Օրվա լրահոսը

6 ամիս Ադրբեջանի կողմից Արցախը պաշարելն իրենց համար նորմա՞լ է: Սա սարսափելի հայտարարություն է. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին. «168 ժամ»

Հունիս 01,2023 10:20

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ ԱՄՆ Պետդեպի արձագանքը՝ ի պատասխան արցախցիների «համաներման» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության, օրինականացնում է Ալիևի գործողությունները։

«Սա սարսափելի, շատ վատ հայտարարություն է։ Ցավալին այն է, որ նման հայտարարություն անելով՝ ոտնահարում են մեր պետականաշինության հիմքերը։ Այսինքն՝ մենք, որ տասնամյակներ շարունակ պայքարում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների համար, Ադրբեջանի կողմից հայտարարվել ենք «հանցագործներ», փաստորեն, Միացյալ Նահանգներն էլ նույնը ճանաչում է և ողջունում է, որ այդ «հանցագործներին» համաներում են շնորհելու։ Սա ողջ ժողովրդի գնահատական է, ինչ-որ տեղ՝ մեր սփյուռքի նկատմամբ իրենց վերաբերմունքն է, սա իրենց իսկ սեփական արժեհամակարգի ոտնահարում է։ Այսքան տարիներ պայքարել ենք, այսքան ցեղասպանություններով, կոտորածներով, երեք պատերազմներով անցել ենք, բայց ձայն չկա, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասն օկուպացնելը, 6 ամիս Ադրբեջանի կողմից Արցախը պաշարելն իրենց համար նորմա՞լ է, հիմա մեր ողջ ժողովուրդը հանցագո՞րծ է, ժողովուրդ, որը պայքարել է ժողովրդավարության համար և ավելին է արել, քան այս պահին ԱՄՆ վերնախավում գտնվող բազմաթիվ մարդիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, փաստորեն Ալիևը շատ «հմուտ» ձևով լեգիտիմացրեց իր քայլերը, իսկ Պետդեպն էլ ողջունում է։ Ստացվում է, որ Ալիևը ցույց տվեց, որ «ճիշտ աշխատելն ու սկզբունքայնությունը» թույլ են տալիս հասնելու ամեն ինչի։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930