Լրահոս
Օրվա լրահոսը

Դա, մեծ հաշվով, այն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում տեղի ունեցողի մասին․ «168 ժամ»

Հունիս 01,2023 08:30

Առնվազն երկու տասնամյակ հայկական քաղաքական կյանքի հիմնական մեխանիզմներից մեկը խարսխված էր արցախյան հարցի կարգավորման գործընթացում զիջումների անթույլատրելիության ու դրա համար հնարավոր պատժի սպառնալիքի վրա։

Եթե հակիրճ, քաղաքական կյանքն ընթանում էր «Հող հանձնողին հանձնենք հողին» պաթոսային կարգախոսով, որը, ի դեպ, ակտիվորեն գեներացվում ու տարածվում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնվում են իշխանության մեջ։ Իհարկե, այդ կարգախոսը դեմագոգիկ էր ու պարզունակ, համարժեք չէր տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումներին, հաշվի չէր առնում մեր նյութական, անվտանգային ու բանակցային հնարավորությունները, և այդպես շարունակ։ Դա, սակայն, այլ խոսակցության թեմա է։

… Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, դրանից հետո տարբեր ձևակերպումներով դա կրկնել է Սոչիում, Բրյուսելում, Երևանում, ամենուր։

Անցած 6 ամիսների ընթացքում Հայաստանի պետական կառավարման համակարգից, բարձրաստիճան, միջին աստիճանի ու ցածրաստիճան հազարավոր պաշտոնյաների շարքերից ոչ միայն՝ 6, այլ անգամ 0.6 պաշտոնյա հրաժարական չի ներկայացրել՝ ի նշան Արցախից հրաժարվելու, մեր հայրենակիցներին ցեղասպանության դատապարտելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ անհամաձայնության։ Դա, մեծ հաշվով, այն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում տեղի ունեցողի մասին։

Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930