Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրանքնե՞ր, թե՞ արկածախնդրություն

Հունիս 01,2023 10:00

Մոլորությունը, թե իբր միջազգային հարաբերություններում խնդիրները հնարավոր է լուծել իրավական ճանապարհով, բավականին երկար պատմություն ունի: Օրինակ, Վուդրո Վիլսոնը, որը վերջերս բավականին հաճախ է վկայակոչվում ժամանակակից հայկական քաղաքական խոսույթում, մինչեւ ԱՄՆ նախագահ դառնալը բազմաթիվ պատմագիտական եւ քաղաքագիտական աշխատությունների հեղինակ էր եւ կյանքի վերջում միայն փորձում էր իր գաղափարները կյանքի կոչել գործնական քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ միջազգային գործերում հաջողության հասնելու գրավական է բաց լինելը, ժողովրդավարությունը եւ բարոյականությունը: Այն, որ նրա այդ իդեալիստական-լավատեսական մոտեցումը կապ չունի իրականության հետ, պարզ դարձավ դեռեւս 1914-18 թվականների Առաջին աշխարհամարտի ժամանակ: Հայերիս համար դա առավել եւս ակնհայտ պետք է լինի, քանի որ Արեւմուտքի «ժողովրդավարությունն» ու «բարոյականությունը» մեզ այդ ընթացքում բացարձակապես չօգնեցին:

Ի դեպ, «պայմանագրերի ուժի» վերաբերյալ օգտակար կլիներ իմանալ, որ 1899 եւ 1902 թվականներին Հաագայում տեղի են ունեցել միջազգային համաժողովներ, որոնց ընթացքում ստորագրվել են 13 միջազգային կոնվենցիաներ՝ նվիրված վիճելի խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքներին:

20-րդ դարում մարդկությունը, կարծես թե, պետք է վերջնականապես հրաժեշտ տար պատրանքներին, թե իբր հակասությունների հարթմանը նպաստում է ժողովրդավարության ունիվերսալ բնույթը: Քաղաքական ռեալիզմի կողմնակիցները (օրինակ, գերմանա-ամերիկացի քաղաքագետ Հանս Մորգենթաուն) փորձում էին բացատրել, որ միջազգային հարաբերություններում վճռորոշ նշանակություն ունեն ազգային շահերը եւ ուժը՝ այդ բառը պետք է հասկանալ նաեւ «իշխանություն»՝ power իմաստով:

Այստեղ պետք է բաժանել արժեքները, սերը, համակրանքը, հակվածությունն այս կամ այն մշակույթին՝ մի կողմից ու շահերը՝ մյուս կողմից: Որքան էլ ռուս-ուկրաինական պատերազմում իմ ամբողջ համակրանքը լինի ուկրաինացիների կողմը, ես հասկանում եմ, որ գլոբալ առումով Ուկրաինայի ազգային շահերը շատ բանով համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ: Որքան էլ ես լինեմ ժողովրդավարության ամերիկյան մոդելի ջատագովը, ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ն Հայաստանին երբեք այն աջակցությունը ցույց չի տա, որը ցույց է տալիս Ուկրաինային:

Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստանի իշխանությունը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում հույսը դրել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վրա: Ճիշտն ասած, կասկածում եմ, որ ժողովրդավարական արժեքները շատ են հուզում Փաշինյանի վարչակազմին: Բայց ակնհայտ է, որ իշխանության այդ դիրքորոշումից արկածախնդրության հոտ է գալիս:

Կարող եք հարցնել՝ ի՞նչ է, Ռուսաստանի՞ վրա հույս դնենք: Իմ պատասխանն է՝ ոչ: Հույսը դնենք միայն մեզ վրա: Բայց դա առանձին խոսակցություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Որքան էլ ռուս-ուկրաինական պատերազմում իմ ամբողջ համակրանքը լինի ուկրաինացիների կողմը, ես հասկանում եմ, որ գլոբալ առումով Ուկրաինայի ազգային շահերը շատ բանով համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ:”

    Զարմանալ միայն կարելի է, թե ինչպես է հնարավոր համակրել մեկին, որը համարյա ոչնչով չի տարբերվում թշնամուց: Ի՞նչ խղճով եւ ինչպիսի՞ տրամաբանությամբ կարելի է համակրել լենին-ստալինյան մի արհեստական կազմավորում, որի անչափ համակրելի վարձկաններն ու դիպուկահարները մասնագիտանում էին հայերին սպանելու գործում եւ որի քաղաքներում Ադրբեջանի «հաղթանակը» տոնող գովազդներն էին ծածանվում…

    Եթե այս համակրանքը լիներ զուտ սուբյեկտիվ (դե, ասենք՝ մարդը շատ է սիրում բորշ ու խոզի ճարպ, ամբողջ օրը բանդուրա է նվագում, հիացած է կիեւյան աղջիկների գեղեցկությամբ, Խարկովում մի քանի ծանոթ-բարեկամ ունի ու մի հատ էլ խորտկարան)՝ ես ոչ մի բան չէի ասի ու լուռ կհիանայի այսպիսի անհատական հակվածությամբ: Բայց համակրանքն այստեղ ակնհայտորեն քաղաքական է եւ հետեւաբար, ինչպես քայլարած դասականը կասեր՝ առնվազն անհասկանալի…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստանի իշխանությունը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում հույսը դրել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վրա:”

    Ի՞նչ կա այստեղ չհասկանալու: Ովքեր իրեն իշխանության են բերել՝ նրանց վրա էլ իր հույսը դրել է մեծարգո դավաճանապուշը: Ի դեպ՝ Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես այդ հույս տվողների շարքում են: Դե՝ քեզ տեսնենք, ազգակործան պատուհաս ջան, ազատվի՛ր էդ տականք Արցախի բեռից, մնացած Հայաստանը տու՛ր թուրքերին, թշնամացի՛ր Ռուսաստանի ու Իրանի հետ, եւ մենք քեզ կտանք իշխանության հույս ժողովրդավարության բաստիոնում: Հետո, իհարկե, քեզ այն օրը կգցենք, որ կերազես հիշարժան պատի տակ խոնարհաբար կանգնելու մասին, բայց արդեն ուշ կլինի…

  3. Լավատես says:

    Ա Եթե կողմերից առնվազն մեկը պատերազմ է ուզում, պատերազմի հավանականությունը կողմերի միջեւ երեք չորրորդ է, իսկ խաղաղության հավանականությունը մեկ չորրորդ է, երբ երկու կողմերն էլ խաղաղություն են ցանկանում:
    Բ Ժողովրդավարությունը նա է, երբ ժողովրդի եւ պետության շահերն իրար հետ համընկնում են:
    Գ Բոլոր ժողովուրդների շահերն իրար հետ համընկնում են:
    Դ Եթե ժողովուրդների միջեւ կան շահերի բախում, ապա այդ ժողովուրդների պետություններից առնվազն մեկը ժողովրդավարական չէ:

    Հետեւություն. ժողովրդավարական պետություններն իրար հետ ստեղծում են ընդհանուր բանակ, ֆինանսատնտեսական եւ քաղաքական ռազմավարական դաշինք որպես վերպետական կառույց, որը պետք է պատրաստ լինի պատերազմել ոչժողովրդավարական պետությունների ու նրանց դաշինքների դեմ, որոնք մեծ հավանականությամբ պատերազմ կհայտարարեն ժողովրդավարական պետություններին ու նրանց դաշինքներին: Սկսենք հին ժողովուրդներից՝ ժողովրդավարական կենտրոնացված ռազմավարական դաշինք կառույցներ ստեղծենք վրացի ժողովուրդների, աբխազների, օսեթների, լեզգինների, թալիշների եւ նման հին ժողովուրդների հետ եւ միասնական դաշինքով օգնենք մերձկասպյան թաթարներին, ռուսներին, ուկրաինացիներին եւ այլ ավտորիտար պետությունների ժողովուրդներին ժողովրդավարական կենտրոնացված կառույցներ ստեղծեն եւ ապացուցենք ժողովուրդներին, որ ժողովրդավարական դաշինքներն ավելի արդյունավետ եւ ուժեղ են, քան ավտորիտար ու բռնատիրական պետություններն ու նրանց դաշինքները:

  4. Gohar says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան, Դուք ,որ թերեվս միակն եք Ձեր անկողմակալ գնահատական տալու մեջ այս ագամ տալիս եք միակողմանի գնահատական այս եղբայրասպան պատերազմի վերլուծությամբ։ Եթե հետ գնանք 8-9 տարի , ապա ցայտուն երեվում է որ այն սկսել են ուկրաինացի ծայրահեղականները , խուսափում եմ ֆաշիստները բառը գործածելուց։ Նրանք շատ արագ գտան իրենց հովանավորողներին ։ Պուտինի համբերությունն էլ սահման ուներ։ Սիրտս կտոր-կտոր է լինում հավասարապես 2 կողմերի ՚ձեռքբերումների՚ համար, անմեղ մարդկանց եվ հատկապես երեխաների համար քանի որ մասնագիտությամբ մանկաբույժ եմ։ Ամեն առավոտ երբ լսում եմ կողմերից մեկն ու մեկի ձեռք բերած հաջողության մասին սոսկումով փակում եմ աչքերս որ չկարդամ զոհերի թվի մասին եվ չ՜անիծեմ այս ստոր աշխարհի հզորներին, որոնց տված զենքը արյան գնով դառնում է դրամ։ Շատ տխուր վերլուծություն էր Ձեր կողմից։

  5. Aha says:

    Որքան էլ ռուս-ուկրաինական պատերազմում իմ ամբողջ համակրանքը լինի ուկրաինացիների կողմը

    A rare situation when I disagree with the editor! Not because I’m pro-Putin or a proponent of a new Soviet-Union but simply because of basic geopolitics. No serious political scientist, analyst, conflict journalist expected that Ukraine would stand in line to join NATO and that Russia would not react. That Russia would kindly agree to lose Crimea and its naval base in Sevastopol without a reaction. Even the US ambassador in Moscow in 2008 (William Burns, today’s CIA director) wrote in his memo that he would be hard pressed to find (even in the most liberal minded Russian circles) people who are fine with Ukraine joining NATO. The mirror argument can be made of Americans with regard to Cuba and more generally the Monroe Doctrine. There was a simple reality that Ukraine was in many aspects too close of a case to Russia to go take it away from it, not expect it to react, and act scandalized/surprised when it did.

    I think the war was wanted by the West to weaken Russia and it’s working. The latter cannot fight against such a powerful force as the entirety of the West and it will eventually lose.

    • Gohar says:

      Thank you Aha. I’m Truly agree in, this conception only .”No serious political scientist, analyst, conflict journalist expected that Ukraine would stand in line to join NATO and that Russia would not react”.

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/06/01/1344927/?replytocom=1300746#respond

      © 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից” but disagree that

    • Ջորդանո Գալիլյան says:

      “I think the war was wanted by the West to weaken Russia and it’s working. The latter cannot fight against such a powerful force as the entirety of the West and it will eventually lose.”

      Հավաքական Արեւմուտքը ինչքան էլ թուլացնի Ռուսաստանին, միեւնույն է՝ վերջնական հաղթանակ չի կարող գրանցել: Ռուսները կարող են ահավոր կորուստներ ունենալ, հսկայական մարդկային զոհեր տալ, երկարատեւ զրկանքներ կրել, բայց չեն պարտվի երբեք: Արեւմուտքը միայն մի դեպքում կարող է ծնկի բերել Ռուսաստանին. եթե հաջողվի խժդժություն հրահրել Կրեմլի ներսում ու իշխանության բերել նիկոլանման մեկին: Մնացածը արդեն տեխնիկայի գործ կլինի: Բայց դե ռուսները հո հայերի նման ապուշ չեն, որ էդ կուտը ուտեն. ահա թե ինչու իրենց տեղական նիկոլ-նավալը վաղուց արդեն ճաղերի հետեւում է: Թող մի քիչ էլ այնտեղից իրեն ճղի՝ թե բա կոռուպցիա, թալան-մալան, Պուտինի անթիվ-անհամար դղյակներ…

  6. Ջորդանո Գալիլյան says:

    “…ի՞նչ է, Ռուսաստանի՞ վրա հույս դնենք: Իմ պատասխանն է՝ ոչ: Հույսը դնենք միայն մեզ վրա:”

    Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես հույսս դրել եմ ախուրյանցի Անոյի ու կոլոտ Հովոյի վրա: Մեծ հույսեր ունեմ, իհարկե, հերոսածին Էռատուից ու զոհասեղանին մշտապես պառկած Աշոծիկից: Վերջապես խաղաղություն եմ տեսնում ռամիլ սաֆարովի լուսապայծառ դեմքին. տարածաշրջանը պետք է վերջապես մարդկային դեմք ունենա: Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին. պետք է ուղղակի հանձնել աջ ու ձախ ինչ ունես-չունես ու գնալ կադաստրի թուղթ մուրալու…

  7. Հ.Շ. says:

    . Ինքնակործան արկածախնդրութիւնը, 2018ին էր: Համայն հայերի զանգուածային մասնակցութեամբ: Որ յանգեցաւ 2020ին սկսած, տակաւին անաւարտ՝ Հայոց Աղէտին:

    Անկէ ի վեր, այժմու եւ ընթացիկ հանգրուանին, այդ հոտը որ գալիս է, վարչակարգի՝ յուսահատութեան հոտն է միայն: Ինքն իր տակը… աղտոտած, դէպի կախաղանը սողացող դատապարտեալին հոտը:

    Գլուխը կացինուած՝ ուժգնութեամբ աջ ու ձախ վազվզող, դեռ փրկութիւն փնտռող հաւին հոտը: Որ կրնայ վերածուիլ միայն՝ խորովածի հոտի:

    . Իսկ որ, «հույսը դնենք միայն մեզ վրա»… Սակայն աշխարհի տարածքին չկայ ոչ մի երկիր, որ սերտ դաշինքներով միացած չլինի՝ ուրիշ երկրի մը, կամ մի քանի ուրիշ երկիրների: Նոյնիսկ լրիւ Պատմութեան մէջ, միշտ այդպէս է եղել: Հիմա, Հայաստա՞նը պիտի փոխէ այդ տիեզերական իրականութիւնը…

    . Այս ալ, ժողովրդավարութիւն – եւ բարոյականութիւն – քարոզող Mister Wislonի մասին…՝

    «Woodrow Wilson’s racist legacy»
    https://www.aljazeera.com/opinions/2020/7/16/woodrow-wilsons-racist-legacy-and-decolonising-modern-sanctions

    “Woodrow Wilson was extremely racist — even by the standards of his time”
    https://www.vox.com/policy-and-politics/2015/11/20/9766896/woodrow-wilson-racist

  8. Հրաժարվենք “ես չգիտեմ”, “կասկածում եմ”, “բայց ակնհայտ է” -ներից: Օգտագործենք “Գիտենք”-ը: Դրան հետևություն կա` “Հույսը” ոչ մեկի վրա չենք դնում` առավել ևս մեզ վրա” (նիկոլը ծնվել ա մեր մեջից): Մենք ինքներս վտանգ ենք մեզ համար: Եվ սա “առանձին խոսակցություն չէ”: Սա է կծիկը քանդելու կետը:

  9. Հայտնի ասածվածքը թեթևակի փոխեմ` “գեղեցիկ բառերով է սալապատված դժոխքի ճանապարհը”: Սալապատողների գլխին էլ կա պատվիրատու: Պատահական չէ որ սալապատող վարչապետը ակտիվորեն օգտագործում էր “ասֆալտ”-ը (“կփռենք ասֆալտին”, “անցած տարի ասֆալտապատել ենք ռեկորդային կմ ճանապարհ”…): Ռուսաստանը դժողքի ճանապարհի ընդամենը մի հատվածն է այդ պատվիրատուի մտահղացումներում: “Արևմուտքը” (ինքը լինելով գործիք) NATO-ով շարունակելու է սալապատումը մինչև դժողքը չհաստատվի Իրանում: Ամեն ճանապարհ ունի հանգստատեղեր ու լոգիստիկ սպասարկում: Հայաստանին այդ դերն ա վերապահված և վերջ` SCaucasus Rest Area: Ինչ Արցախ, ինչ Սյունիք, կամ Նախիջևան… սալապատող վարչապետին մնում է պատրաստել հերթական կոչ իր 600000 խուժանին որով այս նոր անվանումը կփոխարինի “Հայաստանի Հանրապետություն”-ը: Օրինակ, “Ապագան պետք է ունենա նորգույն անուններ”…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930