Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային պատմությունից դեպի վեպ

Հունիս 01,2023 12:30

«Հանցավոր սեր» վեպի էպիկենտրոնում հաստատուն կանգնած է մարդն իր հոգեւոր անսահման տարածությամբ՝ մի նոր տիեզերք տիեզերքի մեջ: Եվ մարդ-սեր ներդաշնակության պատկերումն էլ միտված է ավելի ամբողջական ներկայացնելու մարդուն՝ մոլորակի ամենաբարձր արժեքին: Հենց մարդուն է տրված կյանք արարելու տաժանակիր վա յելքը, ինչպեսեւ՝ այդ նույն կյանքը կործանման տանելու մոլորությունը»,- գրականագետ, խմբագիր, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանն այսպես է բնորոշում վերջերս «Արմավ» հրատարակչության հրատարակած Արմինե Մելքումյանի «Հանցավոր սեր» վեպը։ Ըստ խմբագրի` դասական happy end-ով չի ավարտվում վեպը, ոչ էլ հեղինակի կողմից ծրագրված ողբերգությամբ:

«Կյանքն իր թակարդներն ունի, որոնցից երբեմն խույս տալ հնարավոր չէ: Եվ երբ սերը դառնում է հանցավոր, հանցանքն էլ դառնում է անխուսափելի: Համատարած ցավի, կորուստների ու ողբերգության մեջ դարձյալ հաղթում է սերն արարչական, քանզի նոր կյանքի արարումն է աշխարհի բոլոր կորուստների սպեղանին»,- գրում է գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։

Գրքի հեղինակ Արմինե Մելքումյանն ասում է, որ վեպը գրել է իրականի ու երեւակայականի զուգահեռներում։
«Յուրաքանչյուր ընթերցող վեպում իրեն կարող է գտնել։ Այս վեպը ինչ-որ տեղ ունի նաեւ դաստիարակչական միտում։ Ուրիշի կյանքին չխառնվելու, կյանքեր չկործանելու մեծ խորհուրդ է կրում իր մեջ»,-նշում է հեղինակը, նաեւ հույս հայտնում, որ ընթերցողներն անկեղծ կարծիք կասեն վեպի մասին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930