«Ա1+». Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։