2015 թվականից մինչեւ 2020 թվականը Արցախի տնտեսությունը աճել է շատ տպավորիչ տեմպերով, երկնիշ թվերով, 2019-ին ՀՆԱ-ի ցուցանիշի առաջին անգամ պատմական ռեկորդ է սահմանել։ Այս մասին այսօր ՀՀԿ Տնտեսական հանձնաժողովի կազմակերպած «44-օրյա պատերազմի եւ Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը։
Նրա ներկայացմամբ՝ Արցախի ՀԱՆ-ն 2019-ին կազմել է 342 միլիարդ դրամ, ըստ տնտեսագետի, Արցախում երբեք ՀԱՆ-ի նման ցուցանիշ չի եղել։ Սակայն արդեն 2020 թվականին ՀՆԱ-ն 21% -ով կրճատվեց, 2021 թվականին 2019-ի նկատմամբ անկումը 27%-ով կրճատվեց։
«Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը փոփոխվեց, 2019 թվականին մեկ շնչին ընլնող ՀՆԱ-ն կազմում էր 4900 դոլար, 2021-ին՝ 4400։ Սա համաշխարհային միջինից բարձր ցուցանիշ է, սակայն օրինաչափ վերլուծություն չենք կարող անել, քանի որ մեկ շնչի հաշվով ՀԱՆ-ի ցուցանիշը կախված չէ միայն ՀԱՆ-ի փոփոխությունից, այլ կախված է նաեւ բնակչության թվաքանակի փոփոխությամբ։ Իսկ պատերազմից հետո 30-35 հազար փախստականներ եղան»,-ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ մինչեւ 2019 թվականը Արցախի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շինարարությունը եւ ծառայությունների ոլորտը կայուն աճ են գրանցել, կրկին շատ տպավորիչ աճ, որը, ըստ տնտեսագետի, կերազեր ունենալ ցանկացած միջին արեւելաեվրոպական երկիրը։ Սակայն այս ոլորտներում 2019-ին անկում գրանցվեց, բացառությամբ շինարարությանը, որը 2021 թվականին աճեց, դա էլ պայմանավորված էր բնակարանաշինության։
«ՀՆԱ-ի ցուցանիշը եթե վերլուծենք, ապա 2019-ի համեմատ գյուղատնտեսությունը անկում է ապրել 60%-ով ՝2021 թվականին, արդյունաբերությունը՝ 45%-ով, որից 35%-ով՝ հանքարդյունաբերությունը, առեւտուր եւ ծառայությունները՝ 20%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը գահավիժել է 2021-ին, իսկ 2018-19 –ին գյուղատնտեսությունն նախանձելի աճ էր գրանցում»-ասաց տնտեսագետը։
2017-18 թվականներին, այսպես ասած՝ բնակչության 78%-ն, ինչպես ներկայացրեց տնտեսագետը, ոչ աղքատներն էին, 2021-ին ոչ աղքատների ցուցանիշը նվազեց, կազմելով 70%, աղքատները՝ 21.6% , իսկ 2021 թվականին աղքատությունն աճեց, կազմելով 29.6%, ծայրահեղ աղքատները պատերազմական տարում կազմել է 4.2%, 2021-ին՝ 8.6%։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ