Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում «համաներում» շնորհելու խիստ թեական բարբաջանքի համար։
Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ, քանզի փաստացիորեն նշանակում է աջ ու ձախ հայության էթնիկ զտման սպառնալիքներ հնչեցնող բռնապետ ցեղասպանի «արդարացում»։