Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ստանում է հնարավորություն՝ ապաշրջափակել տեղաշարժը Նախիջևանով, Ադրբեջանով դեպի ՌԴ, ԵԱՏՄ երկրներ. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիս 31,2023 19:03

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկայում: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա նշել է, որ մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հանդիպումը տեղի կունենա «ամենամոտ ժամանակներում»:

«Այսօր մենք շատ խիստ մոտեցանք խոսելու այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի մասին: Ընդ որում, դրանով նաև Հայաստանն է ստանում հնարավորություն՝ ապաշրջափակել տեղաշարժը Նախիջևանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵԱՏՄ այլ երկրներ,- ասել է նա:- Իսկապես, այն որոշումները, որոնք մենք պատրաստում ենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ նշանակություն ունեն ամբողջ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման և Հայաստանի ապաշրջափակման գործում»:

Օվերչուկն ասել է, որ այն հարցերը, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպմանը, «իսկապես, վերաբերում են տեխնիկական դետալներին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու բնույթի հետ»: «Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կիրականացվի անձնագրային ստուգում, մաքսային հսկողություն և հսկողության այլ տեսակներ, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններին»,- ասել է Օվերչուկը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031