Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչները պաշտոնից ազատվել են քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հետևանքով

Մայիս 31,2023 18:02

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ քննիչներից մեկը՝ մեկ քրեական վարույթով, իսկ մյուսը՝ երկու քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, չեն կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ կամ դրանք կատարել են տևական ուշացումով, առանձին դեպքերում դատավարական փաստաթղթեր կազմելիս անտեսվել են քննությամբ ձեռք բերված մի շարք օբյեկտիվ ապացույցներ, անձանց գործողություններին տրվել են այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չեն բխել վարույթով ձեռք բերված փաստական տվյալներից՝ այդ կերպ թույլ տալով քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ։

Հաշվի առնելով նշված քննիչների կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031