Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող հայտարարություն ընդունելու համար

Մայիս 31,2023 17:25

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:

Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակության այցելությունը Հայաստան:

Կողմերը խոսել են Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում:

Անդրադարձ է եղել նաեւ Արգենտինայի հետ բազմոլորտ համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տնտեսական փոխանակումների համար լավ հնարավորություն է ստեղծում նաեւ որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ կարող է լրացուցիչ տարանցիկ կետ հանդիսանալ դեպի եվրասիական շուկա, իսկ ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել:

Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ` քաղաքական երկխոսության մակարդակը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող եւ դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար:

Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031