Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ կարգավորումը և դրա ազդեցությունը մամուլի ազատության վրա. հանրային շահերի կարգավորման և ԶԼՄ անկախության հնարավոր սահմանափակումների միջև եղած նուրբ սահմանի ուսումնասիրում

Մայիս 31,2023 17:20

Այսօր՝ մայիսի 31-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում «ԶԼՄ կարգավորումը և դրա ազդեցությունը մամուլի ազատության վրա. հանրային շահերի կարգավորման և ԶԼՄ անկախության հնարավոր սահմանափակումների միջև եղած նուրբ սահմանի ուսումնասիրում» թեմայով:

Քննարկման մասնակիցներն էին ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը,  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի համակարգող Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով ոլորտի կարգավորմանը, Դադունցը նշեց, որ պետությունը չէ, որ լծակներով ու գործիքներով պետք է զբաղվի այդ հարցով, այլ պետք է ստեղծվեն մեխանիզմներ որպեսզի ոլորտը ինքնակարգավորվի:

«Մենք բացառում ենք կարգավորման մասին խոսելը, քանի որ ժողովրդավար պետություն ենք ու այդ արժեքներն ենք կրում: Պետության դերն այս փուլում այնպես անելն է, որ  օրենսդրական մակարդակում ԶԼՄ-ները գնան այնպիսի ճանապարհով, որ ստեղծեն իրենց համար նման մեխանիզմներ կամ անդամակցեն արդեն իսկ գործող համակարգերին», – ասել է Դադունցը:

Գոռ Ծառուկյանի խոսքով՝ Կառավարության կողմից հստակ արձանագրվել է, որ կա հաղորդակացության խնդիր, և գործարկվելու են հաղորդակարգեր, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը:

«Դրանք ենթադրելու են հստակ կառուցակարգեր, հստակ մեխանիզմներ, թե որ գերատեսչությունը, գերատեսչության որ ստորաբաժանումը, ստորաբաժանման որ աշխատակիցը, կամ պաշտոնյան ինչ ժամկետներում, ինչ ծավալով, ինչ հերթականությամբ է պարտավոր իրականացնել հաղորդակցության գործընթաց: Այստեղ ոչ միայն հարցումներին պատասխանելու գործընթացն է, այլ նաև իր ֆունկցիաներից բխող, անհրաժեշտ, օգտակար և նույնիսկ օրենքով պարտադիր ինֆորմացիայի փոխանցման գործընացն է: Այսինքն անգամ եթե հարցում չլինի, ինքը պարտավոր է հանրության համար հետաքրքրություն ներկայացնող  պետական աջակցության ծրագիրը պատշաճ ձևով և խելամիտ ժամկետներում հացնել շահառուին», – ասել է Ծառուկյանը:

«Պետք է ինքնակարգավորումը դարձնել ինստիտուտոցիոնալ լուրջ հիմքերի վրա դրված մի ֆենոմեն: Այս գործընթացում մասնակցություն, սակայն ոչ ազդեցություն ու միջամտություն, պետք է ունենա նաև պետությունը: Հիմնական գործոնը պետք է լինի խրախուսումն այն լրատվամիջոցների, որոնք պատրաստ են աշխատել՝ հաշվի առնելով հանրային շահը: Դրա համար կան բազմաթիվ չափորոշիչներ և մեխանիզմներ, սակայն առանց խրախուսման միջոցների Հայաստանում դա հնարավոր չի լինելու։ Նախաձեռնողների պարտականությունն է հնարավորինս ճանաչելի դարձնել այդ բոլոր ինքնակարգավորման մեխանիզմները, որոնք գործում են կամ կարող են գործել:  Այս առումով կարևոր ներդրում կարող են ունենալ միջազգային դոնորները: Պետք է աշխատանք լրատվամիջոցների շրջանում, որպեսզի նրանք հասկանան, թե ինչումն է առավելությունը միանալու այդ ինքնակարգավորմանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Քննարկումը վարում էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031