Քիչ առաջ Գորիսում տեղացած հորդառատ անձրեւին հետեւեց ուժգին կարկուտը։ Մոտ 5 րոպե տված կարկուտը, ըստ գորիսեցիների՝ զգալի վնաս է հասցրել տնտեսություններին։
«Փողոցներով կարծես գետեր են հոսում, այգիներն են վնասվել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց գորիսեցի լրագրող Արեւ Աբելյանը։
Այս պահին շարունակվում է անձրեւը, բայց ոչ վարար։
Կարկուտ տեղացել է նաեւ մարզի այլ բնակավայրերում։ Aravot.am-ը փորձում է ճշտել, թե ինչ վնաս են հասցվել մարզի տնտեսություններին։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Երկու լուսանկարը՝ Արեւ Աբելյանի ֆեյսբուքյան էջից