Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկել ենք կիրառել նվազ վարչական ներգործության միջոց: Չենք կարող խոսել լուսաթափանցելիության 30%-ի շեմը փոփոխելու մասին. Արթուր Հովհաննիսյան

Մայիս 31,2023 16:30

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներքին գործերի նախարարի հետ ԱԺ-ում քննարկեցինք ավտոմեքենաների լուսաթափանցելիության մասին գործող օրենքի կիրառմանը և վերահսկողությանը վերաբերող հարցերը։

Հաշվի առնելով, որ վարորդների շրջանում իրազեկման, պատշաճ վերահսկողության հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակահատվածը կարճ է հունիսի 1-ից ողջ ուժով կիրառելու համար` թե՛ իմ, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից առաջարկ է հնչել հունիսի 1-ից կիրառել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոց։

Հարկ է ընդգծել, որ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին, ուստի մենք չենք կարող խոսել 30%-ի շեմը փոփոխելու, այլ դրա կիրառման և վարչական ներգործության ձեւի մասին։

Քննարկումները կշարունակվեն ՆԳՆ-ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողով ձևաչափով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031