Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ շրջանում այսօր հանդիպում է Մոլդովան ներկայացնող Ռադու Ալբոտի հետ: Թեեւ թենիսիստները մինչեւ այժմ կորտում ոչ մի անգամ չեն հանդիպել, սակայն մասնագետները բացահայտ ֆավորիտ համարում են մեր հայրենակցին:
Կարեն Խաչանովը առաջին շրջանում առավելության էր հասել ֆրանսիացի Կոնստան Լեստյենի նկատմամբ՝ 3:6, 1:6, 6:2, 6:1, 6:3:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ