Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։
Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը քարով կոտրել է մուտքի դռան ապակին, մտել ներս և գողացել օպերատորական սեղանի վրա դրված, զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղում եղած գումարը, ապա դիմել փախուստի։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: