Լրահոս
Օրվա լրահոսը

Չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով. Գևորգ Դանիելյան

Մայիս 31,2023 15:04

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն: Հենց այս պահին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հայտնի ռազմական գործողությունների արդյունքում միայն ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը և այլն:

Ճիշտ հակառակը՝ ագրեսորը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում նորանոր պայմաններ, իսկ միջազգային հանրույթ կոչվածն էլ մտածում է, որ գլուխը, այդպիսով, ազատում է գլխացավանքից: Մենք հարևան երկրների նույնաբնույթ իրադարձությունների առնչությամբ կարողանում ենք խելամիտ դատողություններ անել, առավել ևս այդ որակները չպետք է կորցնենք, երբ խոսքը վերաբերում է հենց մեր Երկրին: Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով:

«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ առաքելության առանցքում է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031