MediaHub. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն հայտնել էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելու փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տված հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն իր անձի նկատմամբ և, որպես հետևանք, այս երկու օրվա ընթացքում կնոջը պարտադրվել է առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել:
MediaHub-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ՝ Հեղինե Հովհաննիսյանի հետ: Նա 2016 թվականին էր նշանակվել Արաբկիր վարչական շրջանի «N 28 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն:
«Իմ առջև, առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնուս անձով պայմանավորված, խնդիր է դրվել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ինչին համաձայնել եմ, քանի որ խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին: Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատելու, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության: Այս ամենով պայմանավորված՝ ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս»,- տեղեկացրեց Հեղինե Հովհաննիսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: