Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, գիտեմ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը»․ Անդրեա Վիկտորին

Մայիս 31,2023 14:08

Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում պանելային քննարկումներին մասնակցում է նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նա անդրադարձավ կանանց իրավունքների պաշտպանությանը՝ հայտարարելով, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան։

«Կանանց կարողությունների հարցում բարելավում կա, սակայն անելիքներ դեռ շատ կան՝ հնարավորություններ ընձեռելով նրանց իսկապես զարգացնել տնտեսական գործունեությունը։ Ես կառավարությունում եւ խաղաղության գործընթացներում կուզենայի ավելի շատ կանանց տեսնել։ Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել։ Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Ես գիտեմ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես այն կկրկնեմ, որ դա կանանց պաշտպանության համար է։ Եվ ես ակնկալում եմ, որ այդ առումով եւս քաղհասարակությունը կարող է մեզ աջակցել»,- ասաց ԵՄ դեսպանը։

Նա հավելեց, որ կուզեր, որպեսզի Հայաստանում լիներ քաղաքացիական հասարակություն, որը կանդրադառնար մարդու իրավունքների բոլոր խնդիրներին։ «Ես կուզեի այս հարցում նույնպես տեսնել քաղաքացիական հասարակության ակտիվությունը, այն է, որ ատելության խոսքին նույնպես անդրադարձ կատարվի։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է քննարկում ծավալել, սա վերաբերում է նաեւ պետական հաստատություններին, որտեղ տեսնում եմ, որ կարիք կա ասելու, թե ինչպես պետք է այս կամ այն իրավիճակում կառուցողական քննադատություն ծավալել»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031