Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոթք-Խոզնավարի դեպքերով բարձրաստիճան զինվորականներ են կալանավորված, նրանք գործողություն չեն ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար»․ Փաշինյան

Մայիս 31,2023 13:19

Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում քաղաքագետ Արեգ Քոչինյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ես կուզեմ խոսենք սենյակում առկա փղից, եւ այդ փիղը Հայաստանի արտաքին ընտրությունն է։ Հայաստանը շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, սրանք միություններ են, որտեղ բոլոր մասնակիցները, բացի Հայաստանից, առավել ոչ ժողովրդավարական պետություններ են, եթե դիվանագիտորեն արտահայտվենք։ Այստեղ դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, մեր ժողովրդավարության համար խնդիր չեք տեսնո՞ւմ։ Դուք չեք կարծո՞ւմ, որ գտնվելով ավտորիտար պետությունների ճամբարում՝ մենք ինքներս ենք ստեղծում վտանգ մեր ժողովրդավարության եւ ապագայի համար»,- ասաց Քոչինյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել։ 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, եւ խորհրդարանը լուծարվում է։ Այսինքն՝ երկրում փաստացի չկա ոչ կառավարություն, ոչ խորհրդարան։ Եվ մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում։ Եվ զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։ Այժմ քրեական գործով կան բարձրաստիճան զինվորականներ կալանավորված։ Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետեւ պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Ու նրանք չունեն բացատրություն։ Եթե 2021 թվականին մեր ռեակցիաները լինեին գծային, մենք եւ ժողովրդավարությունը կկորցնեինք, եւ պետությունը կկորցնեինք։ Եվ ասվածի մեծ ոչ մի չափազանցություն չկա»։

Փաշինյանը հավելեց, որ երբ Ուկրաինայի իրադարձությունները սկսվել էին, Հայաստանը փորձում էր բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով։ «Այդ պայմաններում կար մի իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն էր ձեւավորում բոլոր գործընկերների մետ, բայց ես նաեւ հրապարակային ասել, որ ակնհայտ է՝ ժամանակի ընթացքում Հայաստանը մանեւրի դաշտը նեղանում է։ Եվ սա շատ լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար, առավել եւս Հայաստանի համար՝ խոցելիությունը հաշվի առնելով»,- հավելեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031