Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին սկսել է խիստ անհանգստացնել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը․ այն դիտարկում են որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող վտանգ

Մայիս 31,2023 12:50

Ադրբեջանին սկսել է խիստ անհանգստացնել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, որը ծանր քրեական պատիժ է նախատեսում Արցախի ինքնորոշման մերժման ու Հայոց Ցեղասպանության նսեմացման համար։ Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական յութուբ և տելեգրամյան ալիքները տարածում են այս լուրը, դիտարկելով նախագիծը որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող վտանգ։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժումը մայիսի 23-ին հայտարարեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին՝ հիմք ընդունելով ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Սա քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով։

Արցախի ինքնորոշման մերժման ու Հայոց Ցեղասպանության նսեմացման համար նախատեսված քրեական պատիժ սահմանող օրինագծի օգտին 50 000 ստորագրությունը հավաքելու դեպքում այն պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ, իսկ հաջորդ փուլով 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դրվում է Հանրաքեի։

Նախաձեռնության մասին հայտարարելուց հետո դրան արդեն միացել են մեծ թվով անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031