Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն էր, Սերժ Սարգսյանը այդ պատերազմի անոնսն արել էր»

Մայիս 31,2023 12:38

«2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր»,- Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այլ բան, որ եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենար։ Ի վերջո, չմոռանանք՝ 2016 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետի թեկնածու, այդ պատերազմի անոնսն արել էր։ Եվ սա շատ կարեւոր ըմբռնում է»,- ասաց նա։

Անդրադառնալով իր իշխանության գործողություններին՝ Փաշինյանն ասաց․ «Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից, որովհետեւ իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի ճշմարտության մի ծավալի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության եւ էլ ավելի անմարսելի էր հանրության համար։ Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետեւ երբ տեսնում ես, թե ինչ կա կարգախոսների տակ, դա իրականում անմարսելի է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031