Freedom House-ը Հայաստանում է՝ լսելու եւ սովորելու Հայաստանի քաղաքացիական հասարակությունից։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում ասաց Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը։
«Ժողովրդավարությունն առնչվում է բազմաթիվ խնդիրների։ Օրինակ՝ Մոլդովայում, ինչպես Հայաստանում, փորձում են ամրապնդել եւ պահպանել իրենց ժողովրդավարությունը ավտորիտար հարեւանից։ Սա հեշտ բան չէ, բայց նրանք անում են դա, ինչպես Հայաստանը։ Չնայած բազմաթիվ կողմերից թշնամական հարեւանների առկայությանը, Հայաստանը հրաժարվում է զոհաբերել ժողովրդավարական բարեփոխումները եւ մարդու իրավունքները։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շարունակում է հիմնվել 2018 թվականի հեղափոխությունից հետո իրականացվող բարեփոխումների վրա։ Այդ պատճառով է, որ ես եւ Freedom House-ն Հայաստանում ենք՝ լսելու եւ սովորելու Հայաստանի քաղաքացիական հասարակությունից»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ