Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների

Մայիս 31,2023 11:20

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Մայիս ամսվա ընթացքում գրադարան այցելած երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների:

2010թ.-ից արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Գիտակցելով վտանգված լեզուն պահպանելու գործում յուրաքանչյուր մշակութային կենտրոնի դերն ու նշանակությունը՝ գրադարանը ստանձնել էր արևմտահայ գրական ժառանգությունն ու արևմտահայերեն լեզուն երեխաների համար նորովի բացահայտելու առաքելությունը:

Միամսյակի շրջանակում գրադարան այցելած երեխաներին ներկայացվել են Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սիամանթոյի, Վահան Թեքեյանի ու Վահե Քաչայի ստեղծագործությունները, դրանցում հայրենիքի գովերգման գրական մոտեցումները, կարևորվել է գրողների՝ մանկավարժական ու հասարակական գործունեությամբ զբաղվելը: Գրադարանի այցելուները հանդիպել են «Զարմանահրաշ հայ կանայք» գրքի համահեղինակներ Գայանե Աղաբալյանի ու Էլմիրա Այվազյանի հետ, ովքեր պատմել են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածներում ապրած արևմտահայ ու սփյուռքահայ ազդեցիկ կին գործիչների մասին, օրինակ բերել նրանց նվիրվածությունը՝ ազգային արժեքների պահպանման գործում:

Միամսյակի շրջանակում գրադարանում երեխաները նաև ունկնդրել են հայրենասիրական երգեր ու արևմտահայերեն հեքիաթապատումներ:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031