Կանխատեսումներ անելը, իհարկե, անշնորհակալ գործ է եւ ամեն մեկի բանը չէ։ Մանավանդ այս խառնակ ժամանակներում առնվազն պետք է պայծառատես լինես, որ կարողանաս իրականությանը քիչ թե շատ մոտ կանխատեսումներ անել։
Ասենք, ո՞վ կարող էր 3-4 տարի առաջ կանխատեսել, որ աշխարհի հզորագույն պետություններից մեկի մայրաքաղաքը՝ Մոսկվան, անօդաչու սարքերով կարող են ռմբակոծել, եւ դրա դիմաց մի քանի պետություն չջնջվի քարտեզի վրայից։
Որ պատերազմում պարտված իշխանությունը ոչ միայն հրաժարական չի տալու եւ տեղը չի զիջելու այլ քաղաքական ուժի, այլեւ վերարտադրվելու է եւ հանրությանը ներշնչելու է, որ իրենից բացի որեւէ մեկն իրավունք չունի կառավարել այս երկրում։
Վերջապես՝ ո՞վ կսպասեր, որ առյուծի նման կռվող եւ 20-ամյա հերոսներ տվող մեր ազգն այսպես սարսափելու է պատերազմի հեռանկարից ու համաձայնելու է, որ իր հողն առանց պատերազմի հանձնեն թշնամուն։
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում