Չգիտեմ, թե ազգային-պետական այդ ի՜նչ շահեր են կառավարությանը մղել (ավելի ճիշտ՝ դրդել) վերացնելու «Հայաստանի Հանրապետություն» թերթը: Եվ կա՞ արդյոք մեկը, մի որեւէ ընթերցող, թերթում տպագրվող լրջախոհ մի մտավորական, որն ասի, թե սա հիմնավոր, ավելին՝ հույժ «իմաստուն» որոշում է: Հենց այսօրինակ որոշումներն են լավագույնս բնութագրում որոշում կայացնողի կառավարչական եւ բարոյական կերպարը, մտավոր հասունության չափը, հայոց պետականության հզորացման եւ ապագայի հանդեպ իրական վերաբերմունքը: Հատկապես ներկայիս հայաստանյան իշխանության համար կարող էի մեջբերել Գյոթեի «Ֆաուստից» մի վկայություն՝ «Իշխանություն, իշխանություն. երբ ես եղել դու իմաստուն» (հուսով եմ` գլխավոր խմբագիրը սա չի հանի):
Հիշում եմ` որպես ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, թե ի՜նչ խանդավառությամբ 1990 թ. սեպտեմբերին հիմնադրեցինք անկախության ճանապարհը բռնած մեր պետության օրենսդիր մարմնի պաշտոնաթերթը, ի՜նչ հուզմունքով դիմավորեցինք առաջին համարի լուսընծայումը. այսօրվա պես՝ աչքիս առաջ է հոկտեմբերի 9-ի այդ համարը: Սա երիցս խորհրդանշական էր՝ «Սովետական Հայաստան»-ի փոխարեն հպարտ ու շողշողուն՝ «Հայաստանի Հանրապետութիւն» (այդպես՝ դասական ուղղագրությամբ՝ կամրջելով երրորդ հանրապետության անվանումը առաջինին): Թեպետ հետագայում փոխվեց թերթի կարգավիճակը, բայց մեր հիշողությունից հնարավոր չէ ջնջել այն փաստը, որ թերթը ծնունդն է անկախության անկասելի ձգտման, ինքնուրույն ապագա կառուցելու վստահության, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայության միավորման, համազգային խնդիրները համախմբված լուծելու վճռականության:
Նման որոշումը ի՜նչ արձագանք պիտի ունենա՝ զարմանք, զայրույթ եւ ափսոսանք…
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև
ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում