Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհված զինծառայողների ծնողները պնդում են, որ անգործություն է ցուցաբերվել դատախազության կողմից․ հույս ունենք՝ դատարանը կբավարարի մեր բողոքը»․ Լիպարիտ Սիմոնյան

Մայիս 30,2023 23:15

«Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։ Վաղը՝ 09։30-ին կհրապարակվի որոշումը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2022թ․-ի ապրիլին զոհված զինծառայողների ծնողները, մասնավորապես՝ ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության հետքերով․ «Այո, կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։ Այս հաղորդումն ընթացքում կցվել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, եւ ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել, որի քննությունն էլ նշանակված էր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ և′ ինքը, և′ ծնողները հույս ունեն, որ դատարանը կբավարարի իրենց բողոքը, քանի որ նմանատիպ գործով մեկ ուրիշ դատավորի նախագահությամբ բողոքը բավարարվել է․ «Ծնողները պնդում են, որ անգործություն է ցուցաբերվել դատախազության կողմից։ Նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի կարգով՝ իրենց հաղորդումը լուծում չի ստացել։ Եթե մեր բողոքը բավարարվի, ուրեմն պետք է դատախազությունը որոշում կայացնի՝ հարուցո՞ւմ է քրեական գործ,  թե՝ ոչ, թե՞ ուղարկում է ընդդատության»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031