Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկական համայնքի դիմանկարն ու ուշագրավ փաստեր՝ Արմեն Մերուժանյանի նոր գրքում

Մայիս 30,2023 21:12

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ եւ աջակցությամբ լույս է տեսել «Հավատամք» թերթի խմբագիր, գրող, թարգմանիչ Արմեն Մերուժանյանի հերթական գիրքը՝ «Հայ համայնքը պատկերներով եւ դեմքերով. քաղաքի հիմնադրումից մինչև քսաներորդ դարի 30-ական թթ.» ( «Армянская община в картинах и лицах. От основания города до 30-х годов ХХ века») վերնագրով:

Այն նվիրված է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի պատմությանը: Գրքում տեղ են գտել ուշագրավ, փաստեր եւ իրադարձություններ՝ սկսած Պետրոս Առաջինի ժամանակներից հայկական համայնքի ձեւավորումից մինչեւ ծագումով հայ հայտնի ազնվական ընտանիքներ, որոնք մեծ դերակատարություն են ունեցել երկրի կյանքում:

Շատ անուններ ու իրադարձություններ այս գրքում բարձրաձայնվում են առաջին անգամ: Մերուժանյանը հրաշալի է ներկայացրել տարբեր ոլորտների ակնառու հայ գործիչների, դիմանկարները՝ այդ թվում անդրադարձել է Լազարյաններին, Լորիս-Մելիքովին, Այվազովսկուն, Սուրենյանցին, Եկմալյանին, Ռոմանոս Մելիքյանին:

Ի թիվս այլնի, հետաքրքիր տեղեկություններ կան կաթողիկոսների՝ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի ու մյուսների՝ մայրաքաղաք այցելության մասին: Հեղինակը փաստում է, որ Ռուսաստանի հայերը երբեք չեն եղել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զուտ պասիվ դիտորդներ: Ինտեգրվելով ռուսական միջավայրին՝ նրանք  իրենց ներսում փայփայել են պատմական հայրենիքի երազը:

«Մեր առջեւ է հայտնի գրող-հետազոտող, լրագրող Արմեն Մերուժանյանի՝ գիտական արձակի ժանրում գրված «Армянская община в картинах и лицах. От основания города до 30-х годов ХХ века» գիրքը»:

Այն անշուշտ ընթերցողական մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրենից, եւ գալիս է լրացնելու Սանկտ Պետերբուրգի հայության փառավոր անցյալի բաց էջերը»,-գրել է հասարակական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Սայադովը:

Նրա ձեւակերպմամբ, Արմեն Մերուժանյանը հսկայական նյութ է հավաքել ՝ այդ թվում, ռուսական, հայկական, արտասահմանյան արխիվներից եւ փաստական հիմքի վրա  մանրակրկիտ ու համակողմանիորեն հետազոտել վերնագրում ներկայացված թեման:

Հավելենք, որ Արմեն Մերուժանյանի նորատիպ գրքի շապկին Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Սուրբ Եկատերինա եկեղեցու վանդակաճաղի հատվածն է, իսկ կազմի վերջին էջում՝ այն բանալին է, որով ժամանակին բացվել է Սուրբ Հարություն եկեղեցու կողպեքը։

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարները՝ Մաքսիմ Աթայանցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031